ՆԵՐԱՌԱԿԱՆ ՊԱՐԱՅԻՆ ԽՈՒՄԲ

Հայաստանում առաջին ներառական պարային խումբը ստեղծվել է 2014 թ.-ին: Նպատակն էր հիմնել խումբ, որտեղ ընդգրկված են նաև հաշմանդամություն ունեցող արվեստագետներ: Նախագիծը իրականացվել է Բրիտանական Խորհուրդի, Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանության, ՀՀ Մշակույթի նախարարության, ինջպես նաև ականավոր Candoco Dance Company-ի համատեղ ջանքերով: Ներկայացումը բեմադրվել է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում, որի նպատակն էր Հայաստանում հիմնել առաջին ներառական պարային խումբ: