Միջազգային համագործակցություն

2006 թվականից սկսած ԳԱԿ ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆ-ը հաջողությամբ համագործակցում է մի շարք արտասահմանյան թատերական ընկերությունների և հաստատությունների հետ` կազմակերպելով համատեղ վարպետության դասեր և սեմինարներ արվեստի տարբեր տեսակները (թատրոն, պար, վիդեո, լուսանկարչություն և այլն) ներկայացնող ուսանողների և արվեստագետների  համար: Այս գործընկերների հետ համատեղ թատրոնը նաև արտերկրի ուսանողների համար ստեղծում է պրակտիկա անցնելու հնարավորություն և բեմադրում համատեղ ներկայացումներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Ամենահաջողված համագործակցություններից մեկն է 2008 թ-ին Իտալիայի մշակութային «Versiliadanza» ասոցիացիայի (գեղարվեստական ղեկավար `Անժելա Թորրիանի Եվանգելիստա) հետ, որի արդյունքում ստեղծվեցին երկու ներկայացումներ՝ «7-րդ զգայարան» (2009 թ.) և SDD-Shakespeare Dead Dreams (2015 թ.), որոնք հետագայում ներկայացվեցին տեղական և միջազգային կատարողական արվեստի փառատոներում: Ներկայացումները ջերմորեն ընդունվեցին ինչպես բազմամշակութային հանդիսատեսների, այնպես էլ թատերական քննադատների կողմից:

ԳԱԿ ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆ-ը մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային կատարողական արվեստի փառատոնների և արժանացել բազմաթիվ մրցանակների: Ներկայացումները ցուցադրվել են հետևյալ երկրներում՝ Երևան/Հայաստան, Ռուդոլստատ/Գերմանիա, Մոսկվա/Ռուսաստան, Սիբիու/Ռումինիա, Ֆլորենցիա / Իտալիա, Ֆելդկիրչ/Ավստրիա, Պարմա/Իտալիա, Կամպիլիա Մարիտիմա/Իտալիա, Լինգեն/Գերմանիա, Լյուբլյանա /Սլովենիա, Բանոնե/Իտալիա, Բոստոն/ԱՄՆ, Սալեռնո/Իտալիա, Պիզա/Իտալիա, Միլան/Իտալիա, Ալմաթի/Ղազախստան, Պապա/Հունգարիա, Վենետիկ/Իտալիա, Թուլուզ/Ֆրանսիա, Գլազգո/Մեծ Բրիտանիա: