Համատեղ նախագծեր

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐ

2002թ.-ին, շնորհիվ ԳԱԿ-ի և Fördern durch Spielmittel – Spielyeug für behinderte Kinder e. V. (Toys for Children’s Rehabilitation) գերմանական կազմակերպության և Գեղագիտության ազգային կենտրոնի համագործակցության Մալաթիա-Սեբաստիա համայնքի մանկական զարգացման կենտրոնում ծնունդ առավ համատեղ հիմնադրված դիզայն-լաբորատորիան: Այն հնարավորություն տվեց այնտեղ սովորող ուսանողներին մասնագիտական փորձառություն ձեռք բերել տարբեր ստեղծագործական տիրույթներում, այդ թվում` հատուկ կարիքներով երեխաների համար վերականգնողական խաղերի և խաղալիքների նախատիպերի ստեղծման հարցում: Բազմաթիվ անգամ ուսանողները իրենց նախագծերով և գաղափարներով մասնակցել են միջազգային սեմինարների Գերմանիայում, Չինաստանում, Իտալիայում և այլն: Նշանակալից ձեռքբերումներից էին 2005թ.-ին տեղի ունեցած ‹‹Խաղալիքներ երեխաների վերականգնման համար›› խորագրով Հայաստանում առաջին միջազգային սիմպոզիումը, ստեղծագործական սեմինարը և ցուցահանդեսը Մանկական ստեղծագործության թանգարանում: Այն իրականացավ Գեղագիտության ազգային կենտրոնի ստուդիա-քոլեջի, Fördern durch Spielmittel – Spielyeug für behinderte Kinder e. V. (Toys for Children’s Rehabilitation) գերմանական կազմակերպության և ‹‹World Vision Armenia›› ՄԲԿ Հայաստանի գրասենյակի երեխաների պաշտպանության ծրագրերի համագործակցության շնորհիվ, ինչպես նաև Բաց Հասարակության Ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ և UNESCO-ի Հայաստանի ազգային հանձնախմբի միջամտությամբ:

Համագործակցություն World Vision Armenia-ի հետ:

ԱՐՎԵՍՏ ԻՄ ՀԱՐևԱՆԻ ՀԱՄԱՐ

Ինտերակտիվ կինետիկ ինստալացիա «100 Պտտվող ծաղիկներ»
Աշխատանքը բաղկացած է 200 պլաստմասե տուփերի ուղղանկյուն կափարիչներից՝ նկարազարդված երեխաների և դեռահասների կողմից: Հատվելով միմյանց հետ, այդ 200 նմուշները վերածվում են 100 քառակողմ, ծաղկենման, խաչաձև օբյեկտների: Կոնցեպտուալ իմաստով, նկարազարդելով այդ 100 ծաղիկները, հայ երեխաները արտահայտել են իրենց երազանքները, դիրքորոշումները, ցանկությունները և աշխարհի տեսլականը: 100 ծաղիկ-օբյեկտները ներկայացվել են բացօդյա պայմաններում, նավահանգիստի հարևանությամբ, ուստի Չանակալեի քամին ծաղիկներին ստիպել է պտտվել և շրջվել: Բացման արարողության ընթացքում հանրությանը առաջարկվել է ընտրել մի “ծաղիկ” և քայլել դեպի Բիենալեի հիմնական ցուցասրահը՝ դրանք այնտեղ տեղադրելու նպատակով:

Անիմացիա
Երկրորդ նախագիծը՝ 8-11 տարեկան երեխաների կողմից կատարված հինգ անիմացիոն դրվագների ցուցադրումն էր: Հիմնական գաղափարը կայանում է նրանում, թե ինչպես են նրանք պատկերացնում իրենց իսկ ներսում գտնվող (ինչպես իրենք էին անվանում) փոքրիկ մարդուկների հետ զրույցը: Անիմացիաների ստեղծման ընթացքում հետաքրքիր էր հետևել, թե ինչպես՝ անցնելով ինքնաճանաչման և ինքնադրսևորման գործընթացի տարբեր փուլերով ի վերջո ձևավորվում է յուրաքանչուր երեխայի ստեղծագործական միտքը և երևակայությունը:

Արվեստ իմ հարևանի համար
Հայաստանի և Թուրքիայի միջև 2014-2015 թթ. համագործակցության շրջանակներում Արմինե Հովհաննիսյանը և Չանակալե քաղաքի արվեստագետ, ուսուցիչ Էրդինչ Ալնիակը իրականացրին «Արվեստ իմ հարևանի համար» ծրագիրը (Հրանտ Դինքի հիմնադրամի աջակցությամբ): Նախագծի հիմքում ընկած էր հարևանների համատեղ աշխատելու գաղափարի իրականացումը՝ Երևանում հայ և Չանակալեում թուրք երեխաների հետ: Աշխատանքի ընթացքում Արմինեի հայ աշակերտներին տրվել էր հանձնարարություն նկարազարդել թղթերի մի կեսը, որից հետո թուրք երեխաները՝ Էրդինչի ղեկավարությամբ նկարազարդել էին թղթերի մյուս կեսը: Արդյունքները տպավորիչ էին և շատ հուզիչ, քանի որ երեխաները՝ առանց շփվելու և հանդիպելու խորը զգացել էին միմյանց:

Թխվածքի մեջ մատիս էլ տեղ կա
Այս նախագիծը ևս մեկն է Չանակալեի միջազգային մանկական բիենալեում Հայաստանի կողմից ներկայացրած նախագծերի շարքում: Հիմնական գաղափարը հետևյալն է. «Մենք տարբեր ենք, և մենք սիրում ենք մեր տարբերությունները: Մենք հավատում ենք, որ կարող ենք ընկերներ լինել, չնայած բոլոր սահմաններին: Մենք գիտենք, որ մենք կարող ենք վերջ դնել պատերազմներին և խաղաղություն տարածել աշխարհի բոլոր անկյուններում: Թխվածքի մեջ մեր մատներին էլ տեղ կա». Երեխաներին հանձնարարություն էր տրվել որևէ բնույթ հաղորդել ձեռքի ցանկացած մատին` ձևավորելով այն բազմազան գույներով, նյութերով և օբյեկտներով: Արդյունքում բիենալեի ցուցասրահներից մեկի պատը ամբողջովին պատվեց տարբեր տեսակի մատների լուսանկարներով:

Համագործակցություն «Հրանտ Դինք» եւ «Civilitas» հիմնադրամների հետ:
Նախագծի ղեկավար՝ Արմինե Հովհաննիսյան

Համագործակցություն «Հրանտ Դինք» եւ «Civilitas» հիմնադրամների հետ:
Նախագծի ղեկավար՝ Արմինե Հովհաննիսյան

ՍՈՒՐԲ ՇՈՒՇԱՆԻԿԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Շուշանիկը` Քարթլիի թագուհի» ալբոմը ներառում է Հայաստանի, Վրաստանի և Արցախի պատանի նկարիչների լավագույն աշխատանքները` նվիրված մեծ նահատակ Շուշանիկի կյանքին ու վարքաբանությանը:

Ավելի քան մեկուկես հազարամյակ առաջ է շարադրվել այն հրաշալի ստեղծագործությունը, որը դարերի խորքից մեզ է հասցրել սուրբ Շուշանիկի առաքինի վարքի ու ողբերգական վախճանի հուզիչ նկարագրությունը։ Հեղինակը Հակոբ Ցուրտավեցի երեցն է՝ Շուշանիկի խոստովանահայրը և կյանքի վերջին տարիների հավատարիմ ուղեկիցը։ «Սուրբ Շուշանիկի վկայաբանությունը», որը պահպանվել է թե՛ վրացերեն և թե՛ հայերեն լեզուներով հանգամանորեն պատմում է սրբուհու անբասիր վարքի, կրած տառապանքների ու հոգևոր սխրանքների մասին։ Բայց այն նաև արժեքավոր աղբյուր է լուսաբանելու համար V դարի երկրորդ կեսի Քարթլիի ու Հայաստանի պատմությունը։

Համագործակցություն IDeA հիմնադրամի հետ:

ԻՄ ԵՐևԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԸ

Համատեղ նախագիծ Երևանում Հնդկաստանի դեսպանության հետ:

ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ՄՏՈՑ

Համագործակցություն «Երևան Պրոդաքշնս» ՓԲԸ-ի հետ:

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ ՏԱԿ

Էկոլոգիական նախագիծ Թանգարանային գիշեր միջոցառումների շրջանակներում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ:

Էկոլոգիական նախագիծ Թանգարանային գիշեր միջոցառումների շրջանակներում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ:
Նախագծի ղեկավար՝ Լիանա Խաչատրյան

ՍԻՐՈ ՈՒԺՆ Է ԱՆՀԱՂԹ

Համագործակցություն Արարատյան Հայրապետական Թեմի հետ:
Նախագծի ղեկավար՝ Սամվել Բաղդասարյան

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ

Համագործակցություն ՀՀ Կրթության և գիտության նախարարության Արտաքին կապերի և սփյուռքի վարչության հետ: