Ժամանակակից պարի դասընթաց նորաբաց ուսումնական կենտրոնում

Ժամանակակից պարի դասընթաց նորաբաց ուսումնական կենտրոնում

📍 Եթե երազել եք լինել բեմում, դուրս գալ հանդիսատեսի շարքերից ու փորձել ձեր ուժերը պարարվեստում…
📍 Եթե ուզում եք բացահայտել ձեր հնարավորությունների ողջ ներուժը, դուրս գալ դասական կանոնների կաղապարներից ու հետևել ձեր մարմնին…
📍 Եթե ուզում եք նոր գույներ մտցնել ձեր առօրյայում, ձեռք բերել երկրորդ մասնագիտություն կամ էլ սիրելի զբաղմունք, ապա Կատարողական արվեստների ներառական ուսումնական կենտրոնի որակավորված մասնագետները սիրով սպասում են ձեզ։
📍 Տարածաշրջանում առաջին ներառական մասնագիտական կենտրոնը մեկնարկում է Ժամանակակից պարի դասընթաց՝ սկսնակների խմբում։
📍 Դասընթացի տևողությունը՝ 1.5 ամիս։
📍 Ընդունելությունն իրականացվում է երկու տարիքային խմբերով՝ 12-16 և 16+։
📍 Ուսուցումն անվճար է։
📍 Հայտադիմումներն ընդունվում են մինչև նոյեմբերի 26-ը:
📍 Կենտրոնի պայմաններին և ծրագրային մանրամասներին կարող եք ծանոթանալ բաց դռների օրվա ընթացքում, որի մասին նախապես կհայտնենք։
📍 Բաց մի թողեք կյանքի որակը փոխելու և նոր հմտություններ ձեռք բերելու այս հրաշալի հնարավորությունը։
📍Գրանցվել կարող եք հետևյալ հղումներով.
12-16 տարեկան` գրանցվել:
16+ տարեկան` գրանցվել:
📍 Սիրով սպասում ենք ձեզ։
★ Հարցերի դեպքում մեզ հետ կարող եք կապ հաստատել՝
☏ 060 83 33 83 հեռախոսահամարով
✉️ info.nca.official@gmail.com էլ. հասցեով։
(Երկուշաբթիից ուրբաթ՝ 11:00 – 18:00):
No Comments

Post A Comment