«Տոպոգրաֆիա»․ քարտեզագրելով մանկական արվեստը

«Տոպոգրաֆիա»․ քարտեզագրելով մանկական արվեստը

Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում նոր ժամանակավոր ցուցահանդես է բացվել։ «ՏոպոԳրաֆիա» խորագրի ներքո ներկայացված են ԳԱԿ մասնաճյուղերի սաների՝ վերջին տարիներին ստեղծած գեղանկարչական աշխատանքներն ու քանդակները։ Ցուցահանդեսը ԳԱԿ տոպոգրաֆիական՝ տեղագրական քարտեզն է։ Թանգարանի սրահներում Երևանից Մեղրի, Գորիս, Սևան, Վանաձոր և Գյումրի տանող ճանապարհների ուսումնասիրությունն է՝ մանկական արվեստի միջոցով։ Ցուցահանդեսի շրջանակում անցկացվելու են նաև թեմատիկ մասնագիտական «կլոր սեղաններ»։ Քննարկվելու են արվեստի կրթության ոլորտում դասավանդման մեթոդները, երեխաների հետ աշխատանքի հոգեբանական առանձնահատկություններն ու համաշխարհային փորձը։ Սրան զուգահեռ կենտրոնի մարզային հինգ ստորաբաժանումների մասնագետները ներկայացնելու են տարվա ընթացքում իրենց արած աշխատանքի ամփոփումը։ «ՏոպոԳրաֆիա»-ն ԳԱԿ մասնագետների և սաների համար ներկայանալու և փորձի փոխանակման հրաշալի հարթակ է: Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 20-ը:

No Comments

Post A Comment