Արվեստը՝ փոփոխության գործիք

Արվեստը՝ փոփոխության գործիք

Շվեդական Share Music կազմակերպությունը և ԳԱԿ Փոքր թատրոնը համատեղ նախագիծ են իրականացնում՝ նվիրված երեխաների իրավունքներին և ներառականությանը։ Այս հարցերն իրենց գործունեության առանցքում մշտապես պահող երկու կառույցները դրանց մասին բարձրաձայնելու են տիկնիկային ներկայացման միջոցով։ Մեծածավալ այս նախագիծը բաղկացած է մի քանի փուլից։ Արդեն մեկնարկել են հետազոտական աշխատանքները։ Շվեդ արվեստագետներն առցանց հարցազրույցներ են ունեցել Փոքր թատրոնի ստուդիայի երեխաների հետ և ուսումնասիրել են մարդու, հատկապես՝ երեխաների իրավունքների վերաբերյալ նրանց գիտելիքներն ու մոտեցումները։ Հաջորդիվ նույն ձևաչափով շվեդ երեխաների հետ աշխատելու են հայ արվեստագետները։ Հավաքված նյութի հիման վրա ստեղծվելու է սցենար և դրա շուրջ էլ բեմադրվելու է ներկայացումը՝ պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ։ Ստեղծված բեմադրությունը հաջորդ տարվա աշնանը ներկայացվելու է Շվեդիայում, ապա նաև Հայաստանում։

No Comments

Post A Comment