Համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոն

Համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոն

★ Մեկնարկում է Համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոնը։
❗ 2009 թվականից անցկացվող ամենամյա այս միջոցառումը մեծ սիրով ու ակտիվությամբ է ընդունվում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։
Մրցույթ-փառատոնի շարունակականության շղթան ընդհատվեց 2020 թվականին՝ համավարակի և մեր երկրին պատուհասած պատերազմի պատճառով։
❗ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, վերականգնում է կարճատև ընդհատված ավանդույթը և հայտարարում 2021թ․ Համահայկական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի մեկնարկի մասին։
📍 Այս տարի այն կանցկացվի «Հայոց պետականություն. ինքնաճանաչում» խորագրով և կունենա բոլորովին նոր ընթացակարգ։
📍 Այս տարի մրցույթ-փառատոնը կիրականացվի առցանց ցուցադրության, վարպետության դասերի, սեմինարների ու հարցուպատասխանի ձևաչափով։ Ստեղծագործականին զուգահեռ այս տարի միջոցառումը կունենա ավելի ընդգծված ուսուցողական-կրթական բնույթ։
📍 Համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհք ունեցող հայ մանուկներ և պատանիներ ամբողջ աշխարհից։
📍Առցանց դասընթացներին և մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են 2021 թվականի մայիսի 1-ից սեպտեմբերի 15-ը:
📍 Դասընթացները կմեկնարկեն 2021 թվականի սեպտեմբերի 15-ից:
Գրանցվել:Ձևաչափ
📢 Համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոնի ընթացակարգի և մասնակցության պայմանների մանրամասները` կից հղումով
★ Հարցերի դեպքում մեզ հետ կարող եք կապ հաստատել՝
☏ 060 83 33 83 հեռախոսահամարով
✉️ info.nca.official@gmail.com էլ. հասցեով։
(Երկուշաբթիից – Ուրբաթ՝ 11:00 – 18:00):
No Comments

Post A Comment