NEWS

  • ★ Գեղագիտության ազգային կենտրոնը նորաստեղծ Կատարողական արվեստների ներառական ուսումնական կենտրոնում տեղեկատվական հանդիպում էր կազմակերպել ներառականության հետ առնչվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ ԳԱԿ-ի տնօրեն Վահան Բադալյանը ներկայացրեց ուսումնական կենտրոնի ստեղծման նախապատմությունը, տարածքային ու տեխնիկական պայմանները, առաջարկվող դասընթացների նպատակն ու ծրագրային շեշտադրումները։ «Ուսումնական կենտրոնն այն վայրն է, որտեղ......

  • Շուտով հայտնի կդառնան Համահայկական նկարչական մրցույթ-փառատոնի հաղթողների անունները։ «Հայոց պետականություն. ինքնաճանաչում» խորագրով մրցույթ-փառատոնն այս տարի ուներ շուրջ 300 մասնակից՝ աշխարհի 6 երկրից։ Մասնագիտական ժյուրին ստացված աշխատանքներից արդեն ընտրել է լավագույնները, որոնք էլ կընդգրկվեն վիրտուալ ցուցադրության մեջ։ Հաղթողների անունները կհայտարարվեն դեկտեմբերի 25-ին՝ վիրտուալ ցուցադրության բացման օրը։......

  • ★ Շուտով հայտնի կդառնան Համահայկական նկարչական մրցույթ-փառատոնի հաղթողների անունները։ «Հայոց պետականություն. ինքնաճանաչում» խորագրով մրցույթ-փառատոնն այս տարի ուներ շուրջ 300 մասնակից՝ աշխարհի 6 երկրից։ Մինչև նոյեմբերի 26-ը մասնագիտական ժյուրին ստացված աշխատանքներից կընտրի լավագույնները, որոնք էլ կընդգրկվեն վիրտուալ ցուցադրության մեջ։ Դեկտեմբերի 25-ին՝ վիրտուալ ցուցադրության բացման օրը, կհայտարարվեն......

  • Եթե երազել եք լինել բեմում, դուրս գալ հանդիսատեսի շարքերից ու փորձել ձեր ուժերը պարարվեստում… Եթե ուզում եք բացահայտել ձեր հնարավորությունների ողջ ներուժը, դուրս գալ դասական կանոնների կաղապարներից ու հետևել ձեր մարմնին… Եթե ուզում եք նոր գույներ մտցնել ձեր առօրյայում, ձեռք բերել երկրորդ մասնագիտություն կամ էլ......

  • Մեծ երազանքներ ունեցողների համար սահմաններ գոյություն չունեն։ Այս գաղափարի հենքի վրա շուրջ ութ տարի առաջ ստեղծվեց «Պար առանց սահմանների» նախագիծը։ Գեղագիտության ագզային կենտրոնի և Բրիտանական խորհրդի այս համատեղ նախաձեռնությունը մի աներեւակայելի եւ հիմնավոր փոփոխություն էր ներառական արվեստի ոլորտում։ Ծրագրի շրջանակում ԳԱԿ Փոքր թատրոնը հիմնեց Հայաստանում......

  • Շվեյցարական Պաուլ Կլեե Կենտրոնում (Zentrum Paul Klee) գործող <<Creaviva>> մանկական թանգարանն արվեստային կրթության այլընտրանքային հարթակ է։ Ստեղծման օրից այն աշխատում է իր ուրույն փիլիսոփայությամբ և կոնցեպտով։ Այստեղ երեխաներին ոչ թե սովորեցնում են արվեստի «այբուբենը», այլ օգնում են արվեստը տեսնել ու ճանաչել և սեփական ստեղծարարության միջոցով......

  •   Սիրելի մասնակիցներ, Շնորհակալություն ենք հայտնում «Հայոց պետականություն. ինքնաճանաչում» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոնի առցանց դասընթացների առաջին փուլին Ձեր մասնակցության համար: Սիրով տեղեկացնում ենք, որ առցանց երկրորդ դասընթացի ընթացքում մեր մասնագետները կպատասխանեն Ձեր հարցերին և կքննարկվեն Ձեր կողմից ստեղծված աշխատանքները: Կից, ուղարկում ենք առցանց......

  • Ուզու՞մ ես բացահայտել արվեստի անսպառ հնարավորությունները, ձեռք բերել նոր ու հիմնավոր գիտելիքներ, ծանոթանալ տարբեր ուղղությունների եւ տեխնիկաների, ապա մեր առաջարկը հենց քեզ համար է։ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Արվեստանոցները հայտարարում են 2021-2022թթ. ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ բաժիններում՝  Գեղանկար | Գծանկար  Ասեղնագործություն  Կարպետ |......

  • ...

If you want to discover the endless possibilities of art, gain new and profound knowledge, familiarize yourself with different directions and techniques, then our offer is for you.

The Studios of the National Center for Aesthetics after Henrik Igityan are announcing admission for  2021-2022 academic year in the following fields:

Painting |Drawing

Embroidery

Carpet | Tapestry

Puppetry

Batik

Sculpture |Papier Mache |Wood sculpture

Origami

Pottery

Additional information will be provided soon.

★ For questions, please contact us at the following phone number: ☏ 060 83 33 83

Pan-Armenian Children and Youth Painting Annual Contest-Festival

The acceptance of online applications for participation in the Pan-Armenian Children and Youth Annual Painting Contest-Festival has commenced. Procedure and application details are provided in the link. As a reminder, the Pan-Armenian Children and Youth Annual Painting Contest-Festival is open to art- enthusiasts, gifted Armenian children and the youth aged 6 to 18 from all over the world.

“Small Theater – NCA” in the Focus of the British Periodical

Who are the young artists of Yerevan? What motivates them to experiment with new forms and content without being afraid of different boundaries and barriers? The reputable British periodical The Calvert Journal talked to six young Armenian artists to discover the path they have passed, their impulses to create, and their main themes.  The Calvert also introduced NCA’s Director and Artistic Director of Small Theatre Vahan Badalyan to its readers.

You can read the article here.

Art as a Tool for a Change

Share Music, a Sweden-based organization, in collaboration with Small Theater is implementing a joint project dedicated to the rights of children and inclusiveness.  The latter institutions have always embraced these concepts as part of their activities and will voice them through a puppet performance. This extensive project consists of several stages. The research has already commenced.  The Swedish artists have held online interviews with the Small Theater Studio’s children to explore their knowledge and approach regarding human–rights. Children’s rights were emphasized. Similarly, Armenian artists will work with Swedish children.  A script will be written based on the collected material. The play featuring professional actors will be staged based on the script. The play will debut in Sweden next autumn and in Armenia afterwards.

“Vivants!”: Crossing Glances

The works of five young French and Armenian photographers are exhibited in the Museum of the Henrik Igityan National Centre for Aesthetics (Abovyan 13) from March 23 to April 18. In the exhibition entitled “Vivants!” the photographers present their perceptions about modern France and Armenia. The exhibition is initiated by the French Embassy in Armenia in collaboration with the annual French festival CIRCULATION(S) organized by the FETART Collective and the National Centre for Aesthetics.

The entrance is free.

 

“Self-Recognition: Erebuni”

The extensive project “Self-Recognition: Erebuni” has entered a new work phase. Accompanied by the NCA specialists, the Centre’s students have visited the “Erebuni” Historical-Archaeological Reserve-Museum, listened to lectures, participated in game-excursions, and familiarized themselves with the potential of the museum and its branches for about a month. The sketching stage has now commenced. Inspired by the visits the participants are in active creative process during which they develop the sketches of their works. “This gives an opportunity not only to draw/paint what they are impressed by,  but also to think how to utilize the received new information in the creative process”, says Sona Hovhannisyan, an expert on educational programs and the project’s coordinator.  Following the completion of the sketching phase the students will create works in different directions of fine arts with modern techniques and present their own interpretation of the given historical period. Visits to the ancient sites of Shengavit and Karmir Blur (“Red Hill”) are forthcoming.

One Step Forward in the Realm of Inclusiveness

Inclusiveness is one of the priorities of NCA’s new strategy and due to continuous efforts and work it will gradually be incorporated in all directions of the Centre’s activities. As part of  “Dance Without Borders” project initiated by the British Council, the NCA Small Theater established the first professional inclusive dance group in Armenia in 2013, thereby becoming the best visible example of major changes in this field. The close and ongoing cooperation with United Kingdom’s eminent dance company “Candoco” played a constructive role in its establishment and development. Since its establishment the dance group has created six different inclusive plays which have been performed more than a hundred times in Armenia, Georgia, Kazakhstan, and Scotland. The positive feedback as well as the consistent discussions at the state level regarding the project acted as a catalyst for establishing an inclusive dance training centre in Armenia as the best format for developing inclusive art. With the support of the British Council the NCA organized an online meeting with “Candoco” Dance Company as part of the centre’s creation process. NCA Director and Artistic Director of the Small Theatre Vahan Badalyan along with the members of the inclusive dance group talked about the works implemented in Armenia, presented their experience, and discussed the next steps of collaboration with their British counterparts.

These continuous meetings will enable the creation of the educational formats and mechanisms to guide Armenia’s inclusive dance centre.

“Diversity”

An extensive exhibition entitled “Diversity” will open in NCA’s Museum on May 15. The exhibition was initiated by the “Dialogue of Cultures” organization in conjunction with the Jan Matejko Krakow Academy of Fine Arts and NCA as part of the upcoming “Third International Print Biennale, Yerevan 2021.”

59 creative printing artworks by 40 Polish artists will be exhibited at the premises of the NCA Museum until July 5. The curators of the exhibition are Dr. Mateusz Otremba and Tomasz Winiarski. Dr. Otremba is the President of the International Jury of the Second and Third International Print Biennale Yerevan and a professor at the Jan Matejko Krakow Academy of Fine Arts. Mr. Winiarski is the first prize winner of the First International Print Biennale, Yerevan 2017. The goal of the exhibitio

n is promoting the professional interest in printing artworks in Armenia, meanwhile presenting the Armenian audience the possibilities of various techniques used by artists active internationally and specializing in this field.

Պատմություն

1970թ․ մարտի 13-ին Երևանում բացվեց աշխարհում առաջին մանկական պատկերասրահը՝ հետագայում վերանվանվելով Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանի: Հիմնադիրները արվեստաբան Հենրիկ Իգիթյանը եւ մանկավարժ Ժաննա Աղամիրյանն էին։ Պատկերասրահի բացումը մեծ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Խորհրդային միության գեղարվեստական կյանքում: Աշխարհում չկար նմանատիպ մանկական հաստատություն:

Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանը, որն ի սկզբանե որպես պատկերասրահ բացվեց մի փոքրիկ ցուցահանդեսով, հետագայում ստեղծեց մեծ մշտական հավաքածու՝ ներառելով շուրջ 150․000 ստեղծագործություն Հայաստանից և աշխարհի 120 երկրից։ Թանգարանում մեծ հաջողությամբ կազմակերպվել են անհատական, խմբային, հանրապետական, համամիութենական ու միջազգային ցուցահանդեսներ։ Հայ երեխաների բազմաթիվ նկարներ հետաքրքրությամբ դիտվել են աշխարհի շատ երկրներում։

Հետագայում Մանկական պատկերասրահը հիմք ծառայեց Գեղագիտության ազգային կենտրոնի (ԳԱԿ) ստեղծման համար։ 1978թ․ հոկտեմբերի 18-ին հանրապետության ղեկավարության որոշմամբ հիմնվեց Հայաստանի էսթետիկական կենտրոնը, հետագայում՝ Գեղագիտության ազգային կենտրոնը, որը չուներ իր նախադեպը ողջ աշխարհում։

 

Առաքելություն

Ստեղծման առաջին իսկ օրից Կենտրոնը դարձավ հայ մանուկների և պատանիների՝ արվեստի բոլոր ճյուղերին և, ընդհանուր առմամբ, մշակույթին մերձենալու, նրանց ստեղծագործական շնորհքն ու նախասիրությունները բացահայտելու և զարգացնելու կառույց։ Իր մարզային մասնաճյուղերի հետ միասին այն երկար տարիներ միակն էլ մնաց։ Այս Կենտրոնում ուսանած և կրթված սաներից շատերը երեկվա և այսօրվա Հայաստանի մշակութային ու մտավորական դաշտի ներկայացուցիչներ են։

Գեղագիտության ազգային կենտրոնի գործունեության մեջ մշտապես ներգրավված են եղել լայնախոհ ու բարձրակարգ արվեստագետ-դասավանդողներ, վարպետներ և մշակույթի ու արվեստի գործիչներ։ Արդեն հիսուն տարի նրանք կրթում և ուղղություն են տալիս իրենց սաներին՝ դրանով իսկ նպաստելով ոչ միայն մանուկների ու պատանիների մշակութային գրագիտության, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, այլև հայաստանյան մշակութային դաշտի ընթացիկ և հետագա ձևավորմանն ու լիարժեք կայացմանը։ Ի սկզբանե Կենտրոնը կտրականապես հրաժարվել է բոլոր դոգմատիկ մեթոդաբանական ձեռնարկներից և ծրագրերից, որոնք ոչ մի աղերս չունեին երեխաների և իրական արվեստի հետ։ Կառույցը ծնվել և շարունակում է ապրել որպես մի փորձարարական լաբորատորիա՝ իրականացնելով իր բարձր հոգևոր առաքելությունը։

Ունենալով մանկական գեղագիտական կենտրոնի ուղղվածություն՝ Կենտրոնի առաքելությունը մշտապես եղել է կրթամշակութային դասավանդման միջոցով հայ մանուկների գեղագիտական ճաշակի ձևավորմանը, նրանց ստեղծագործական հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը, արվեստասեր և ստեղծագործող սերունդներ դաստիարակելու գործընթացին, մանկական ստեղծագործունեության դաշտում միջազգային կապերի հաստատմանը նպաստելը։

 

Կոնցեպտ

Գեղագիտության ազգային կենտրոնը ողջ հանրապետությունում տարեկան ավելի քան 1600 երեխաների անվճար կրթությամբ է ապահովում՝ արվեստի տարբեր ճյուղերում։

Կենտրոնի հիմնական կրթական ծրագրերը ներառում են արվեստի տարբեր ուղղություններ՝ ժամանակակից արվեստ, կատարողական արվեստ, պարարվեստ։

Գեղագիտության ազգային կենտրոնի ներքո գործում են՝

  • ԳԱԿ թանգարանը,
  • «Փոքր Թատրոնը»,
  • «Մետրո» թատրոն-ստուդիան,
  • Մանկական ֆիլհարմոնիան,
  • Ազգային նվագարանների 7-ամյա երաժշտական դպրոցը:

Հիմնադրման օրվանից ԳԱԿ-ն իր գործունեությամբ մեծ աշխուժություն է մտցրել հայաստանյան մշակութային կյանքում։ Կենտրոնի տարբեր ստորաբաժանումների աշխատանքի արդյունքն են՝

  • կայուն պարբերականությամբ կազմակերպվող ցուցահանդեսները, որոնք ներկայացնում են մանկական արվեստն ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում (Սիմպոզիում և ցուցահանդես Նյու-Յորքում՝ նվիրված Հայաստանում գեղագիտական դաստիարակությանը (1991թ․), հայ մանուկների ստեղծագործությունների ցուցահանդես Վաշինգտոնի համաշխարհային բանկում (1999-2000թթ․), ցուցահանդես Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանում (2000թ․), ցուցադրություն Հռոմում (2000թ․), շրջիկ ցուցահանդես Նյու-Յորքում, Չիկագոյում, Միլուոքիում` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին (2001-2002թթ․), Աստվածաշնչյան թեմաներով ցուցահանդես Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ «Ֆրանսիայում Հայաստանի տարի» ծրագրի շրջանակներում (2007թ․) և այլն),
  • ստեղծվող նորարարական ներկայացումները, որոնք հայաստանյան թատերական դաշտում առանձնանում են իրենց տարբերվող բեմադրություններով։ Փոքր թատրոնն արժանացել է «Արտավազդ» ազգային թատերական մրցանակի («Խելագարի հիշատակարանը» (2007 թ.), «Օֆելիայի ստվերների թատրոնը» (2008 թ.), «Ne me quitte pas/ Մի լքիր ինձ» (2015 թ.)), մասնակցել է կատարողական արվեստի մի շարք հեղինակավոր միջազգային փառատոնների և արժանացել բազմաթիվ մրցանակների, ներկայացումները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում,
  • որակյալ հրատարակությունները, որոնք մանկական պատկերազարդումներով նոր կյանք են տվել սիրված գրքերի («Աստվածաշունչ», «Սասունցի Դավիթ», «Հովհաննես Թումանյան. Հայկական հեքիաթներ» և այլն), առաջին անգամ շքեղ տպագրությամբ անդրադարձ է կատարվել հայազգի տարբեր արվեստագետների (Մինաս, Վրույր, Էմիլ Գազազ և այլն), տպագրվել են մի շարք պատկերագրքեր՝ ներկայացնելով Կենտրոնի մեծ նախագծերն ու համագործակցությունները («Ճապոնիան հայ երեխաների աչքերով» (2011թ.), «Տիեզերք» (2012 թ.), «Հենրիկ Իգիթյան. Մոլորակ ստեղծողը» (2012 թ.), «Սիրո ուժն է անհաղթ» (2012-2016 թթ.)  և այլն),
  • կազմակերպվող համերգները, որոնք նպաստում են ազգային նվագարանների, երգ ու պարի հանրահռչակմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում (տարբեր տարիներին Մանկական ֆիլհարմոնիայի կոլեկտիվները համերգային ծրագրերով ներկայացել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում, Դանիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում և այլ երկրներում)։

Գեղագիտության ազգային կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերում (Գյումրի, Սևան, Գորիս, Մեղրի, Վանաձոր)՝ տեղի մանուկներին ու պատանիներին առաջարկելով արվեստային կրթություն, աշխուժություն մտցնելով տեղի մշակութային կյանքում։

ԳԱԿ-ն առանձնակի ուշադրություն է հատկացնում սահմանամերձ շրջաններում և բնակավայրերում ստեղծագործական, ուսումնական և կրթամշակութային եղած հարթակները վերագործարկելու և նորերը ստեղծելու գործընթացին։ Այդ են վկայում առաջիկայում Տավուշի մարզում ստորաբաժանումներ հիմնելու ուղղությամբ տարվող աշխատանքները՝ ստեղծելու ԳԱԿ Բերդ և ԳԱԿ Դիլիջան։

 

Տեսլական

2020թ-ին ամփոփելով Կենտրոնի 50-ամյա գործունեությունը՝ Կենտրոնն իր աշխատանքները վերսկսել է նոր ռազմավարությամբ ու տեսլականով։ ԳԱԿ տնօրեն է նշանակվել բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԳԱԿ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը։ Հավատարիմ մնալով ԳԱԿ հիմնադիր Հենրիկ Իգիթյանի տեսլականին և հետևելով ժամանակակից աշխարհի մոտեցումներին՝ Կենտրոնն ընդլայնել է գործունեության շրջանակն ու իր ծառայություններն է առաջարկում ոչ միայն երեխաներին, այլև արվեստով ու արվեստային կրթությամբ հետաքրքրված բոլոր անձանց՝ հատուկ ուշադրություն դարձնելով ներառականության լիարժեք ապահովմանը։ Ինչպես կրթամշակութային ծրագրերում, այնպես էլ, առհասարակ, իր ողջ գործունեության մեջ, Կենտրոնը մեծ ուշադրություն է հատկացնում ժամանակակից արվեստի ոլորտի ներմուծմանը։

Այդ նպատակով նախկինում Մանկական արվեստի թանգարանն անվանափոխվել է ԳԱԿ թանգարանի՝ վերածվելով արվեստային բազմապրոֆիլ հարթակի։ Մշտական ցուցադրությանը զուգահեռ այստեղ տարվա կտրվածքով անցկացվելու են ժամանակավոր, շրջիկ, մանկական, մարզային մասնաճյուղերի (հաշվետու), միջազգային, հոբելյանական ցուցահանդեսներ։ Թանգարանը բաց հարթակ է լինելու երիտասարդ արվեստագետների համար, դառնալու է արվեստի գործիչների մշակութաբանների, արվեստի քննադատների, հրապարակախոսների ակտիվ գործող հանդիպատեղի։

Գեղագիտության ազգային կենտրոնն, ի դեմս Փոքր թատրոնի, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ներառականության խնդիրը։ Ներառականության ներմուծումն առավել քան շեշտադրված է լինելու ԳԱԿ առաջիկա գործունեության բոլոր ուղղություններում՝ թանգարան, հիմնական կրթական ծրագրեր, արվեստային հարթակներ և այլն։ Ներառականությունը Կենտրոն մտնելու է համաշխարհային փորձը հաշվի առնելով և տարիների ընթացքում ձեռք բերած գործընկերների հետ համագործակցությամբ։ Այդ մասով առաջիկա քայլերից է լինելու Երևանում տարբեր կարողություններով անձանց պարային ուսուցման կենտրոնի ստեղծումը՝ որպես Հայաստանում ներառական արվեստի զարգացման լավագույն ձեւաչափ։

Ընթացքի մեջ են նաև Մետրո կատարողական արվեստի կենտրոնի ստեղծման աշխատանքները։ Կենտրոնն իր ճարտարապետական լուծումներով առաջին կառույցն է դառնալու Հայաստանում, որն իսկապես ամեն ինչով մատչելի է լինելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Վերջիններս այստեղ կարողանալու են առանց որևէ դժվարության լինել ինչպես հանդիսատեսի շարքերում, այնպես էլ որպես կատարող արտիստ ներկայանալու են բեմից։ Մետրո կատարողական արվեստի կենտրոնում ներկայացվելու են թատերական բոլոր ուղղությունները։ Այն հարթակ է դառնալու երիտասարդ արվեստագետների համար, ովքեր ունեն ասելիք, բայց չունեն այն մշակելու և ներկայացնելու տարածք։ Փոքր թատրոնի փորձի հիման վրա ստեղծվելու է ներառական ուսումնական կենտրոն։ Այստեղ նույն հարթակի վրա հավասար պայմաններով ստեղծագործելու և հանդես են գալու  հաշմանդամություն ունեցող և չունեցող արտիստները։

ԳԱԿ-ը շատ է կարևորում միջազգային համագործակցությունը, դրա շրջանակում հայ և օտարերկրյա ճանաչված մասնագետների մասնագիտական շփումն ու փորձի փոխանակումը։ Այդ մասով Կենտրոնն իր ուսումնա-ստեղծագործական տարբեր ճյուղավորումներով ակտիվ գործող հարթակ է դառնալու իր սաների, հայ և օտարերկյա արվեստագետների միջև հանդիպումների անցկացման և վարպետության դասընթացների կազմակերպման համար։

 

Support the NCA’s education, exhibitions and projects