ENG  ՀԱՅ
Գեղագիտության Ազգային Կենտրոն, Հայաստան

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

«Հեքիաթների աշխարհում»

Հունիսի 1-ը մանուկների ստեղծագործություններով

«ՍԻՐԵ՛Ք ՊՈԵՏԻ ԳՈՒՅՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ- 2012..

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԳԱԿ-ի մասին

1968թ. Հայաստանի Նկարիչների Միությունում բացվեց անսովոր ցուցահանդես:

Մի նոր աշխարհ մաքուր, հորինված կանոններից և պայմանականություններից ազատ, արձանագրեց իր սեփական տեղը գեղագիտական արժեքների հիերարխիայի մեջ ունենալու իրավունքը:

«Աշխարհը երեխաների աչքերով» ցուցահանդեսի նախաձեռնողները և կազմակերպիչներն էին արվեստաբան Հենրիկ Իգիթյանը և մանկավարժ Ժաննա Աղամիրյանը:

Henry Igityan Henry Igityan and Janna Aghamiryan Janna Aghamiryan

Ցուցահանդեսում ներկայացված էին 800-ից ավելի մանկական աշխատանքներ Երևանի 65 դպրոցներից և գեղարվեստական արուդիաներից:

Ցուցահանդեսի կազմակերպիչները հասան իրենց նպատակին. մանկական ստեղծագործությունը ապացուցեց իր «արվեստ» կոչվելու իրավունքը:

Սակայն դա դեռ գործի մեկ մասն էր. հարկավոր էին պայմաններ այդ հարուստ, գունագեղ և ֆանտաստիկ աշխարհը պահպանելու` լայն հասարակության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով:

Այսպիսով, 1970թ. մարտի 13-ին, Երևան քաղաքում, Աբովյան փողոցի N 13 շենքում բացվեց Մանկական պատկերասրահը: Այդ փաստը իրադարձություն դարձավ ոչ միայն քաղաքի, այլ նաև ամբողջ երկրի ( նախկին ԽՍՀՄ) կյանքում, քանի որ աշխարհում այսպիսի համանմանություններ չկային:

Մանկական պատկերասրահը շատ արագ մեծ համբավ ձեռք բերեց Հայաստանից դուրս, և այսօր այնտեղ պահպանվում են աշխարհի 110 երկրներից ավելի քան 150.000 մանկական աշխատանքներ: Երկու շաբաթվա ընթացքում ցուցահանդեսը այցելեցին ավելի քան 120.000 մարդ:

Հետագայում Մանկական պատկերասրահը հիմք ծառայեց Գեղագիտության ազգային կենտրոնի ստեղծման համար, և 1980թ. Կենտրոնը դարձավ իրականություն` վերածվելով երեխաների արվեստի ու գեղագիտական կրթության մշտական հանգրվանի:

Այժմ Կենտրոնում գործում են Կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիա-քոլեջը` իր 11 արվեստանոցներով, «Ծաղկի» թատրոնը հայտնի նաև որպես «Փոքր Թատրոն», Ֆիլհարմոնիայի մասնաճյուղը, «Մետրո» թատրոնը և Ազգային նվագարանների յոթամյա երաժշտական դպրոցը: