SHAKEspeare

SHAKEspeare

Ներշնչված է “Համլետ”, “Մակբեթ”, “Օթելլո”, “Լիր արքա” ողբերգություններից:

Ներկայացումը նվիրված է Շեքսպիրի մահվան 400–րդ տարելիցին:
SHAKEspeare-ը բազմաշերտ ճանփորդություն է չորս ստեղծագործություններով, որտեղ ի հայտ են գալիս գլխավոր կերպարների, իրավիճակների և տեսարանների միջև գոյություն ունեցող զուգահեռները: Տարբեր ողբերգությունների համադրումը մեկ աշխատանքում ուժեղացնում է դրանցից յուրաքանչյուրում ակնհայտորեն երևացող մարդկային էության հագեցած գունային ներկապնակը: Այս ներկայացման մեջ սերը և իշխանատենչությունը թափանցիկացված են: Կյանքի ու մահվան էքզիստենցիալ տառապանքները կրքոտ կերպով են ներկայացվում երիտասարդ դերասանների կողմից, որոնք հմտորեն տեղաշարժվում են մարդկային հարաբերությունների լաբիրինթոսով: Հաճելի և խաղաղ կյանքի աստիճանաբար զարգացումը հանգեցնում է  հուսահատության, ճակատագրական որոշումներով, կրքոտ տեսարաններով և մահվան ավարտով լի մի պատմության:

Գաղափարը, մշակումը և բեմականացումը՝ Վահան Բադալյանի

Խորեոգրաֆ՝ Տոմա Այդինյան

Վիդեո՝ Վահրամ Մանուկյան և Ալբերտ Մովսիսյան

Նկարչական ձևավորումը՝ Վահան Բադալյանի, Նարեկ Մինասյանի մասնակցությամբ

Լուսանկարների սրահ

Տեսանյութ