ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Ազգային Նվագարանների 7-ամյա երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1982թ.-ին Հ. Իգիթյանի նախաձեռնությամբ: Այդ տարիներին դպրոցում ստեղծվել է “Տկզար” հնագույն նվագարանների անսամբլը:
Դպրոցը իր բնույթով մինչ այսօր էլ հանրապետությունում միակն է: Դպրոցում գործում են ազգային նվագարանների հետևյալ բաժիններ՝ քանոն, շվի, դուդուկ, թառ, քամանչա, սանթուր, ուդ, դհոլ, ժողովրդական երգ, ժողովրդական պար: