ԹԱՆԳԱՐԱՆ

Թանգարան

Աշխարհում առաջին Մանկական պատկերասրահը բացվել է 1970 թվականի մարտի 13-ին, Երևանում՝ արվեստաբան Հենրիկ Իգիթյանի և մանկավարժ Ժաննա Աղամիրյանի ջանքերով: Սա մի պատկերասրահ էր, որը ոչ միայն առաջինն էր Հայաստանում, նախկին ԽՍՀՄ-ում, այլև ողջ աշխարհում: 1978 թվականին Մանկական պատկերասրահը վերածվեց Հայաստանի Մանկական ստեղծագործության թանգարանի, որի հիմքի վրա հետագայում ստեղծվեց Գեղագիտության ազգային կենտրոնը (ԳԱԿ): Շուրջ չորս տասնամյակ Մանկական ստեղծագործության թանգարանը ներկայացնւմ և պրոպագանդում է մանկական արվեստը՝ դիտելով այն որպես համաշխարհային արվեստի լիարժեք մաս: Թանգարանը մասնակցել է տարբեր միջազգային ցուցահանդեսների և ստացել բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ: Մշտական հավաքածուն ներառում է շուրջ 150,000 ստեղծագործություններ Հայաստանից և աշխարհի 120 երկրներից, որոնք ներկայացված են չորս անվանակարգերում` հայկական արվեստ, միջազգային արվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ և ցուցահանդեսային սրահ: Թանգարանում պարբերաբար իրենց գործերն են ցուցադրում Գեղագիտության ազգային կենտրոնի սաները, ինչպես նաև տեղի են ունենում անհատական ցուցահանդեսներ: Հազարավոր դպրոցականներ հաճախում են թանգարան և առնչվում արվեստի հետ: Թանգարանը կրթում և զարգացնում է իրենց ճաշակը, երևակայությունը և բացահայտում նրանց նկարչական ունակությունները:

izi

Մանկական արվեստի թանգարանը հագեցված է աուդիո գիդով: Ներբեռնեք և տեղադրեք անվճար izi.travel հավելվածը՝ այցելելով https://izi.travel/en/app . Գտնեք «Մանկական արվեստի թանգարան» թանգարանների ցանկում և ընտրեք լսելու ցանկացած պատմություն: Ներբեռնեք թանգարանի ձայնային ուղեցույցը ձեր սարքի վրա և վայելեք աուդիո պատմությունները:
Մեր կայքը izi.travel հավելվածում հետևյալն է` https://izi.travel/en/bb69-children-s-art-museum/en.

Հավաքածու

Մանկական ստեղծագործության թանգարանի մշտական հավաքածուն ունի մի շարք հիանալի ստեղծագործություններ` գեղանկարչություն, բատիկ աշխատանքներ, ձեռագործ գորգեր, մետաղական աշխատանքներ, փայտ, քարե փորագրություն, կերամիկա և հատուկ հավաքածուներ:

Ցուցահանդեսներ

Ցուցասրահը գտնվում է թանգարանի առաջին հարկում, որտեղ ցուցադրվում են Գեղագիտության ազգային կենտրոնի տարբեր ստուդիաների սաների ստեղծագործությունները, ինչպես նաև կազմակերպվում են ժամանակակից արվեստագետների անհատական ցուցահանդեսներ:

ԶԼՄ-ների անդրադարձ

Մանկական ստեղծագործության թանգարանի գործունեության մասին տեղական և միջազգային մամուլում տպագրված նյութեր

Աշխատանքային ժամերը՝ Երկ – Շբթ 10 AM – 17 PM /  Կիր 10 AM – 16 PM
Հասցե՝ Աբովյան փող. 13,. 0001 Երևան, Հայաստան
Հեռախոս՝  00374 10 52 09 51