Մետրո թատրոնը հիմնադրվել է 1992 թվականին: Նրա խաղացանքում ընդգրկված են ներկայացումներ և մեծերի, և մանուկների համար: Ուրախ, լի երաժշտությամբ, զգացմունքային կատարումներով ներկայացումները արժանանում են քննադատների բարձր գնահատականի և ջերմորեն ընդունվում են հանդիսատեսի կողմից: Թատրոն-ստուդիայի պատանի դերասանները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:
Ստուդիան հաճախակի մասնակցում է տարբեր թատերական փառատոնների, բեմականացված համերգների, հեռուստանախագծերի և ստուդիայի սաներից ոմանք նկարահանվել են ամենատարբեր ֆիլմերում: Թատրոնի պատմության ընթացքում բեմադրված ներկայացումներն են՝ Պանիլովի «Թոփազը», Քոչարյանի «Հյուրը», Կալինովսկու «Կենդանիները լուսնի վրա», Մոնյերի «Փարիզը վտանգավոր քաղաք է», Կոնստանտինովի «Դիոգենեսը», Սարտրի «Ժամանակն է հավաքել քարերը», ինչպես նաև «Շաշաստան» ըստ Թումանյանի հեքիաթների և այլն: