ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Զգացմունքների պատկերասրահ

 

«Զգացմունքների պատկերասրահ»-ը site-specific ներկայացում է (արվեստի ստեղծագործություն, որը հատուկ մշակված է կոնկրետ վայրի համար և ունի փոխկապակցվածություն գտնվելու վայրի հետ), որը ուղեկցում է հանդիսատեսին թանգարան` ցուցադրելու ցուցանմուշների դիտումից ներշնչված զգացմունքները (սեր, վախ, տխրություն, քաջություն, զզվանք, ուրախություն, երջանկություն և այլն): Հանդիսատեսը սովորաբար պասիվ դիտորդ է, բայց երբեմն կոչված է մասնակցելու ակցիային: «Հուզական» ցուցանմուշները օգտագործում են երաժշտություն և տեքստեր անուղղակի կերպով արտացոլելու Հայոց ցեղասպանության իրադարձությունների հետ կապված զգացմունքների որոշակի գամման:

 

Կազմակերպվել է «HIGH FEST» միջազգային կատարողական արվեստի փառատոնի շրջանակներում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

 

Մտահղացում և բեմադրություն` Վահան Բադալյանի
Բեմադրող խորեոգրաֆ՝ Թամարա Այդինյան

Լուսանկարների սրահ