Թանգարան
Աշխարհում առաջին Մանկական պատկերասրահը բացվել է 1970 թվականի մարտի 13-ին, Երևանում՝ արվեստաբան Հենրիկ Իգիթյանի և մանկավարժ Ժաննա Աղամիրյանի ջանքերով: Սա մի պատկերասրահ էր, որը ոչ միայն առաջինն էր Հայաստանում, նախկին ԽՍՀՄ-ում, այլև ողջ աշխարհում: 1978 թվականին Մանկական պատկերասրահը վերածվեց Հայաստանի Մանկական ստեղծագործության թանգարանի, որի հիմքի վրա հետագայում ստեղծվեց Գեղագիտության ազգային կենտրոնը: Շուրջ չորս տասնամյակ Երևանի Մանկական ստեղծագործության թանգարանը ներկայացնւմ և պրոպագանդում է մանկական արվեստը՝ դիտելով այն որպես համաշխարհային արվեստի լիարժեք մաս: Թանգարանը մասնակցել է տարբեր միջազգային ցուցահանդեսների և ստացել բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ: Մշտական հավաքածուն ներառում է շուրջ 150,000 ստեղծագործություններ Հայաստանից և աշխարհի 120 երկրներից, որոնք ներկայացված են չորս անվանակարգերում` հայկական արվեստ, միջազգային արվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ և ցուցահանդեսային սրահ: Թանգարանում պարբերաբար իրենց գործերն են ցուցադրում Գեղագիտության ազգային կենտրոնի սաները, ինչպես նաև տեղի են ունենում անհատական ցուցահանդեսներ: Հազարավոր դպրոցականներ հաճախում են թանգարան և առնչվում արվեստի հետ: Թանգարանը կրթում և զարգացնում է իրենց ճաշակը, երևակայությունը և բացահայտում նրանց նկարչական ունակությունները: