News

Մանկական ստեղծագործության թանգարանում բացվել է «Ապրումների լանդշաֆտ» ցուցահանդեսը: Դեկորատիվ- կիրառական արվեստ ստորաբաժանման պատանեկան խմբի սաները ներկայացնում են մի նախագիծ, որի հիմքում դրված է երևույթների, զգացողությունների ու ապրումների անշոշափելիությունը նյութականացնելու ու մարմնավորելու խնդիրը: Ցուցահանդեսը կարելի է դիտել մինչև 2016 թ. օգոստոսի 30-ը:  ...

Հենրիկ Իգիթյանի անվ. Գեղագիտության ազգային կենտրոն էր այցելել Ավրորայի մրցանակաբաշխության հերոսուհի Մարգարետ Բառանկիցեն, որին ընդունեց Մանկական ստեղծագործության թանգարանի տնօրեն Արմենուհի Հարությունյանը: Տիկին Բառանկիցեն հիացած և տպավորված էր թանգարանի ցուցադրությամբ , մանկական արվեստի բազմազանությամբ և առաջարկեց համագործակցության ծրագիր:...

«Ասեղնագործություն բոլորի համար» Բացում՝ Ապրիլի 08, 2016, 13:00 Մանկական ստեղծագործության թանգարան Աբովյան 13 , Երևվան ԳԱԿ-ը սիրով հրավիրում է Մանկական ստեղծագործության թանգարան ներկա գտնվելու ասեղնագործության արվեստանոցի սաների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսում տեղի կունենան ասեղնագործության վարպետության դասեր, որոնք կվարեն արվեստանոցի սաները, ինչպես նաև արվեստանոցի ղեկավար Լուսինե Մխիթարյանի „Հայկական ասեղնագործ ժանյակ”...

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2017 թվականին կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 6-րդ մրցույթ-փառատոնը`«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խորագրով: Մրցույթ-փառատոնի նպատակն է հայկական մանրանկարչության պատմության, առանձնահատկությունների հետազոտմամբ, ուսուցմամբ ու ինքնուրույն վերաիմաստավորմամբ կատարված աշխատանքներով նպաստել երեխաների և երիտասարդների շրջանում հայ միջնադարյան մշակույթի յուրացմանը, գեղագիտական...

«Սիրո ուժն է անհաղթ» Երիտասարդների Բարեխոս Ս.Սարգսի Տոնին Նվիրված Ցուցահանդես Բացումը՝ հունվարի 22, 2016, 13:00 Մանկական ստողծագործության թանգարան Աբովյան 13, Երևան Արարատյան Հայրապետական թեմի և Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդեսում կներկայացվեն կենտրոնի սաների աշխատանքները՝ նվիրված Ս.Սարգսի տոնին: Սուրբ Սարգսի տոնակատարությունը իրականացվում է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի բարձր հովանու ներքո:...

Փազլ ՆՓԱԿ-ում, նվիրված Գերմանիայի վերամիավորմանը: Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը կազմակերպել էր ակցիա՝ նվիրված Գերմանիայի վերամիավորման 25-ամյակին: Մի շարք դպրոցներ հավաքեցին փազլ՝ Գերմանիայի քարտեզի տեսքով: ԳԱԿ-ին բաժին էր ընկել ձևավորելու փազլի 2 հատվածներ, որոնցից մեկը նկարազարդել էին ստուդիա-քոլեջի սաները, իսկ մյուսը՝ Գյումրիի...

ԳԱԿ-ի Մանկական ստեղծագործության թանգարանը միացել է izi.TRAVEL համացանցին, որը՝ ընդգրկելով քաղաքները, թանգարանները ու նրանց պատմությունները մեկ ցանցում հնարավորություն է տալիս ճանապարհորդներին ուսումնասիրել աշխարհը գլոբալ, բաց և անվճար համակարգի միջոցով: Ներբեռնեք թանգարանի ձայնային ուղեցույցը և վաելեք աուդիոպատմությունները: izi.Travel-ում մեր կայքէջն է՝ https://izi.travel/en/bb69-children-s-art-museum/en...

«Նվիրում» - ասեղնագործ աշխատանքների ցուցահանդես Բացումը՝ Հուլիսի 2-ին, 2015, 2:00 Մանկական ստեղծագործության թանգարան Աբովյան 13, Երևան Գեղագիտության ազգային կենտրոնը սիրով հրավիրում է Մանկական ստեղծագործության թանգարան ներկա գտնվելու մանկավարժներ Գոհար Միրզոյանի և Մերի Հարությունյանի ասեղնագործության արվեստանոցի սաների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսում ներկայացվելու է արվեստանոցի բազմամյա աշխատանքի արդյունքը:...

«Մեկ դար և ավելի…» Համահայկական մանկապատանեկան նկարչական 5-րդ հոբելյանական մրցույթ-փառատոն Բացումը՝  Նոյեմբերի 18-ին, 2014, 15:00 Ժամանակակից արվեստի թանգարան Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2014 թվականին կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 5-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնը` «Մեկ դար և ավելի…» խորագրով: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա Ժամանակակից արվեստի թանգարանում (հասցե՝ Մաշտոցի 7)....