Author: NCA_Admin

Հայտարարվում է մրցույթ: Համառուսական մանկական նկարչական մրցույթ «Լողա, լողա իմ նավակ…», որը նվիրված է ականավոր գեղանկարիչ Հ.Այվազովսկու ծննդյան 200-ամյակին և Ծովակալ Նախիմովի ծննդյան 215-ամյակին: Մանրամասնությունների համար այցելեք մրցույթի կայքէջը:...

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2017 թվականին կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնը`«Ազգային տոներ, ծեսեր, խաղեր» խորագրով: Մրցույթ-փառատոնի նպատակն է նպաստել երեխաների՝ հայ ազգագրության, երկրագիտության իմացությանը, նրանց կողմից ազգային աշխարհայացքի, առաձնահատկությունների, գեղագիտական արժեքների յուրացմանը, առանձին պատմական իրադարձությունների, հոգևոր կյանքի փաստերի արժևորմանը: Առաջին փուլում մանսակցելու համար...

ԳԱԿ պարային ստուդիան հայտարարում է 3 և ավելի տարիքի երեխաների ընդունելություն ստուդիայի բազմաոճ պարային խմբերում: Մանրամասն ինֆորմացիա ստանալու համար խնդրոմ ենք զանգահարել պարային ստուդիա հետևյալ  հեռախոսահամարներով՝ 010-54Մանրամասների համար-12-59, 093222693.  ...

Մանկական ստեղծագործության թանգարանում բացվել է «Ապրումների լանդշաֆտ» ցուցահանդեսը: Դեկորատիվ- կիրառական արվեստ ստորաբաժանման պատանեկան խմբի սաները ներկայացնում են մի նախագիծ, որի հիմքում դրված է երևույթների, զգացողությունների ու ապրումների անշոշափելիությունը նյութականացնելու ու մարմնավորելու խնդիրը: Ցուցահանդեսը կարելի է դիտել մինչև 2016 թ. օգոստոսի 30-ը:  ...

Հենրիկ Իգիթյանի անվ. Գեղագիտության ազգային կենտրոն էր այցելել Ավրորայի մրցանակաբաշխության հերոսուհի Մարգարետ Բառանկիցեն, որին ընդունեց Մանկական ստեղծագործության թանգարանի տնօրեն Արմենուհի Հարությունյանը: Տիկին Բառանկիցեն հիացած և տպավորված էր թանգարանի ցուցադրությամբ , մանկական արվեստի բազմազանությամբ և առաջարկեց համագործակցության ծրագիր:...

«Ասեղնագործություն բոլորի համար» Բացում՝ Ապրիլի 08, 2016, 13:00 Մանկական ստեղծագործության թանգարան Աբովյան 13 , Երևվան ԳԱԿ-ը սիրով հրավիրում է Մանկական ստեղծագործության թանգարան ներկա գտնվելու ասեղնագործության արվեստանոցի սաների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսում տեղի կունենան ասեղնագործության վարպետության դասեր, որոնք կվարեն արվեստանոցի սաները, ինչպես նաև արվեստանոցի ղեկավար Լուսինե Մխիթարյանի „Հայկական ասեղնագործ ժանյակ”...

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2017 թվականին կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 6-րդ մրցույթ-փառատոնը`«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խորագրով: Մրցույթ-փառատոնի նպատակն է հայկական մանրանկարչության պատմության, առանձնահատկությունների հետազոտմամբ, ուսուցմամբ ու ինքնուրույն վերաիմաստավորմամբ կատարված աշխատանքներով նպաստել երեխաների և երիտասարդների շրջանում հայ միջնադարյան մշակույթի յուրացմանը, գեղագիտական...

«Սիրո ուժն է անհաղթ» Երիտասարդների Բարեխոս Ս.Սարգսի Տոնին Նվիրված Ցուցահանդես Բացումը՝ հունվարի 22, 2016, 13:00 Մանկական ստողծագործության թանգարան Աբովյան 13, Երևան Արարատյան Հայրապետական թեմի և Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդեսում կներկայացվեն կենտրոնի սաների աշխատանքները՝ նվիրված Ս.Սարգսի տոնին: Սուրբ Սարգսի տոնակատարությունը իրականացվում է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի բարձր հովանու ներքո:...

Փազլ ՆՓԱԿ-ում, նվիրված Գերմանիայի վերամիավորմանը: Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը կազմակերպել էր ակցիա՝ նվիրված Գերմանիայի վերամիավորման 25-ամյակին: Մի շարք դպրոցներ հավաքեցին փազլ՝ Գերմանիայի քարտեզի տեսքով: ԳԱԿ-ին բաժին էր ընկել ձևավորելու փազլի 2 հատվածներ, որոնցից մեկը նկարազարդել էին ստուդիա-քոլեջի սաները, իսկ մյուսը՝ Գյումրիի...