IX համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն

Մեկնարկել է IX համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը «Իմ Սարյանը» խորագրով: Այն նվիրված է XX-րդ դարի մեծագույն նկարիչներից մեկին, հայ նկարչության արդի դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանին: Մրցույթ-փառատոնն անցկացվում է կերպարվեստի բոլոր ճյուղերի (գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակ, խեցեգործություն, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն) շրջանակներում: Ստեղծագործությունները կարող են ներկայացվել ցանկացած նյութով (ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ, պաստել, կավ, տեքստիլ, մետաղ, փայտ և այլն):
Մ. Սարյանին նվիրված բոլոր անհրաժեշտ նյութերին կարելի է ծանոթանալ Մարտիրոս Սարյանի տուն թանգարանի www.sarian.am պաշտոնական կայքէջում:
Նախապատրաստական փուլին աջակցելու և մանկավարժների շրջանում շփումը և փորձի փոխանակումն ապահովելու նպատակով Facebook սոցիալական ցանցում գործում է IX մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն բաց խումբը: Մրցույթ-փառատոնին վերաբերվող բոլոր նորություններին կարելի է ծանոթանալ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

No Comments

Post A Comment