‹‹Երևան Քարտ››

Մանկական ստեղծագործության թանգարանը հանդիսանում է ‹‹Երևան Քարտ›› զբոսաշրջային ծրագրի անդամ: ‹‹Երևան քարտը›› Երևան քաղաքի պաշտոնական զբոսաշրջային քարտն է, որը յուրօրինակ միջոց է քաղաքում առաջարկվող գրեթե բոլոր հաստատություններից և ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու համար: Այն հնարավորություն է ընձեռում անվճար մուտք գործել թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների, ինչպես նաև անվճար օգտվել քաղաքային տրանսպորտից: ‹‹Երևան քարտի›› և Մանկական ստեղծագործության թանգարանի համագործակցության շրջանակներում քարտապաններին տրվում է թանգարանի անվճար մուտքի հնարավորություն:
Առավել մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Երևան Քարտի պաշտոնական կայքէջ՝ https://yerevancard.com/:

No Comments

Post A Comment