Բացվել է 7-րդ համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ցուցահանդեսը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է «Ազգային տոներ, ծեսեր, խաղեր» խորագրով Յոթերորդ համահայկական նկարչական մրցույթ-փառատոնին նվիրված ցուցահանդես: Բացման արարողությունը տեղի ունեցավ 2017 թ. Հոկտեմբերի 12-ին, Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում:

Մրցույթին մասնակցեցին 1000-ից ավելի արվեստի գործեր՝ սփյուռքի 14 երկրներից (ԱՄՆ, Արգենտինա, Ղրիմ, Եգիպտոս, Վրաստան, Հունաստան, Հորդանան, Թուրքիա, Իրան, Լիբանան, Ռուսաստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Քուվեյթ), ինչպես նաեւ Արցախից և Հայաստանից: Ցուցադրության համար ընտրվեց 170 ստեղծագործություն: Ավելին, Ֆեյսբուքյան մեր էջում շուտով կբացվի վիրտուալ ցուցահանդես, որտեղ մինչև նոյեմբերի 16-ը կարող եք քվեարկել ձեր հավանած նկարի համար, սեղմելով «like» կոճակը: Խնդրում ենք աջակցել և խրախուսել մեր երեխաներին և պատանի մասնակիցներին  Ֆեյսբուքում քվեարկությամբ:

Քվեարկության արդյունքները, ինչպես նաև հաղթողների անունները կհայտարարվեն ցուցահանդեսի փակման արարողության ժամանակ: Մրցանակակիրների ցուցակը շուտով կտեղադրվի www.nca.am և www.edu.am կայքերում:

 

 

No Comments

Post A Comment