ՅՈԹԵՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2017 թվականին կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնը`«Ազգային տոներ, ծեսեր, խաղեր» խորագրով:

Մրցույթ-փառատոնի նպատակն է նպաստել երեխաների՝ հայ ազգագրության, երկրագիտության իմացությանը, նրանց կողմից ազգային աշխարհայացքի, առաձնահատկությունների, գեղագիտական արժեքների յուրացմանը, առանձին պատմական իրադարձությունների, հոգևոր կյանքի փաստերի արժևորմանը:

Առաջին փուլում մանսակցելու համար աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2017թ. հուլիսի 4-ն է ներառյալ:

No Comments

Post A Comment