
27 Jul «ԱՊՐՈՒՄՆԵՐԻ ԼԱՆԴՇԱՖՏ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Մանկական ստեղծագործության թանգարանում բացվել է «Ապրումների լանդշաֆտ» ցուցահանդեսը: Դեկորատիվ- կիրառական արվեստ ստորաբաժանման պատանեկան խմբի սաները ներկայացնում են մի նախագիծ, որի հիմքում դրված է երևույթների, զգացողությունների ու ապրումների անշոշափելիությունը նյութականացնելու ու մարմնավորելու խնդիրը: Ցուցահանդեսը կարելի է դիտել մինչև 2016 թ. օգոստոսի 30-ը:
No Comments