ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2017 թվականին կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 6-րդ մրցույթ-փառատոնը`«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խորագրով:

Մրցույթ-փառատոնի նպատակն է հայկական մանրանկարչության պատմության, առանձնահատկությունների հետազոտմամբ, ուսուցմամբ ու ինքնուրույն վերաիմաստավորմամբ կատարված աշխատանքներով նպաստել երեխաների և երիտասարդների շրջանում հայ միջնադարյան մշակույթի յուրացմանը, գեղագիտական ընկալման զարգացմանը, գրի և գրքի նկատմամբ նորովի վերաբերմունքի ձևավորմանը:

Առաջին փուլում մանսակցելու համար աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2016թ. հուլիսի 1-ն է ներառյալ:

No Comments

Post A Comment