«Արվեստ իմ հարևանի համար»

«Արվեստ իմ հարևանի համար» նախագծի ներկայացում Արմինե Հովհաննիսյանի (Հայաաստան, ԳԱԿ) և Էրդինչ Ալնըակ (Թուրքիա)

Բացումը՝  նոյեմբերի 10, 2014, 16:00
Գեղագիտության ազգային կենտրոն
Մոսկովյան 37, Երևան

“Արվեստ իմ հարևանի համար” ծրագրի նպատակն է հաստատել փոխադարձ երկխոսություն և գիտելիքի փոխանակում երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև` հայ և թուրք երեխաներին ներառելով ստեղծագործական գործընթացներում։
Նախագծի կոնցեպտուալ նպատակն է երեխաներին հնարավորություն տալ աշխատելու բնական ու երկրաբանական ծագում ունեցող նյութերի հետ, ինչպե նաև ձևավորել հատուկ փորձառություն, որն ուղղված է համընդհանուր գաղափարների և ստեղծագործական համատեղ գործընթացների միջոցով հարևան երկրի մասին գիտելիքների ձևավորմանը։
Նախագծի առաջին մասն անցկացվելու է Երևանում։ Այն իրենից ենթադրում է ստեղծագործական սեմինարների շարք հայ երեխաների մասնակցությամբ, որը ղեկավարելու են Արմինե Հովհաննիսյանը (Հայաստան) և Էրդինչ Ալնըակը (Թուրքիա)։
Նախագծի արդյունքում գոյացած երեխաների ստեղծագործությունները կներկայացվեն Çanakkale International Children Biennial մանկական փառատոնում 2015 թ.

Ծրագիրը ֆինանասվորվում է Հրանտ Դինք և Civilitas հիմնադրամների կողմից: Թուրքիա –Հայաստան ճանապարհորդությունը ֆինանասավորվում է Եվրամիության “Support to the Armenia-Turkey Normalization Process” ծրագրի շրջանակներում:

No Comments

Post A Comment